«Սյունիքում ստեղծված իրավիճակն անվտանգային մեծ խնդիրներ է պարունակում և, նախևառաջ սա է, որ ԱԺ-ն պետք է այսօր քննարկի: Այսօր էլ մեր հայրենակիցները Կապան-Գորիս ճանապարհով երթևեկում են ու չգիտենք՝ ինչպիսի ռիսկերի առաջ կկանգնեն: Կարո՞ղ եք ասել մեր հայրենակիցներին՝ ինչ է կատարվում այնտեղ, արդյո՞ք ապահով է մեր հայրենակիցների համար այդ ճանապարհով անցնելը»,- դիմելով ԱԺ նախագահին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը: «Զերծ կմնամ, անկեղծ՝ ինֆորմացիայի առումով տիրապետում են նրան, ինչը կա պաշտոնականում»,- արձագանքեց Ալեն Սիմոնյանը:
Ավելի վաղ «Հայաստան» դաշինքն առաջարկել էր ԱԱԾ տնօրենին հրավիրել ԱԺ՝ քննարկելու Սյունիքում ստեղծված իրավիճակը: ԱԺ նախագահն արձագանքել էր, որ հարցը կքննարկեն: