▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աջ, թե ձախ» հաղորդման երկրորդ եթերաշրջանում Անատին կփոխարինի Սյուզիի՞ն

Life.panorama.am-ը գրում է. Վերջին օրերի թեժ քննարկումների կիզակետում է դերասանուհի Անատի Սաքանյանի մասնակցությամբ «Աջ, թե ձախ» հաղորդման չմոնտժված տարբերակը, որը հրապարակողին դեռ չեն գտել: Այս թեմայի շուրջ Անատի Սաքանյանը հարցազրույցներից մեկում նշել է, որ անցյալ տարի ժամանակը չի ներել, որպեսզի շարունակեր իր մասնակցությունը  «Աջ, թե ձախ» հաղորդմանը, սակայն նրա խոսքերով հրավերը դեռ ուժի մեջ է եւ հնարավարո է, որ նոր եթերաշրջանում ժամանակի բաշխման շնորհիվ «Աջ, թե ձախ» հաղորդման հաղորդավարուհին լինի:

«Աջ, թե ձախ» հաղորդմանը Անատի Սաքանյանի հնարավոր մասնկացության վերաբերյալ մանրամասներ ճշտելու համար կապ հաստատեցինք հաղորդավարուհի Սյուզի Շահբազյանի հետ, ով, սակայն, հրաժարվեց որեւէ մեկնաբանություն հաղորդել, հաղորդաման ռեժիսոր Դավիթ Թադեւոսյանը, ով նաեւ այս ծրագրի հաղորդավարներից մեկն է, մեզ հետ զրույցում  շեշտեց.

«Վերջին օրերին այս թեմայի շուրջ անիմաստ ինտերվյուներ են պտտվում, բայց ես ոչ մի կերպ չեմ ուզում մեկնաբանություն հաղորդել: Երբ հաղորդման երկրորդ եթերաշրջանի վերաբերյալ մանրամասներ լինեն, այդ ժամանակ էլ կխոսենք, հաղորդավարների ընտրության հետ կապված էլ նշեմ, որ թեկնածուները շատ են, բայց վերջնական ընտրությունը իմն է լինելու»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее