▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ պատգամավորների միլիոնավոր դրամների հեռախոսավճարները. ցանկ

armtimes.com-ը գրում է. ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի հանրային կապերի վարչությունն այսօր վերջապես պատասխանել է կայքի գրավոր հարցմանը՝ տրամադրելով այն պատգամավորների ցանկը, որոնք բյուջեի հաշվին օգտվում են հեռախոսային խոսակցությունների վճարի արտոնությունից:

Նշենք, որ ինչպես ԱԺ-ի, այնպես էլ կառավարության եւ տարբեր գերատեսչությունների պաշտոնյաներ, օրենքով հնարավորություն ունեն օգտվել աշխատանքային պարտականությունները կատարելու ժամանակ արտերկրում գտնվելու ընթացքում հեռախոսավճարների, այսպես ասած, սուբսիդավորումից:

ԱԺ աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն այսօր մեզ տրամադրեց մի ցանկ, որի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում թվով 25 պատգամավոր օգտվել է այդ արտոնությունից: Ցանկում մանրամասն նշված է, թե որ պատգամավորը տարվա որ ամսին, որքան դրամի խոսակցություն է ունեցել:

Ստորեւ ներկայացնում են, թե որ պատգամավորը հունվար-հոկտեմբեր ամսին, ընդհանուր առմամբ՝ որքան գումար է ծախսել հեռախոսային խոսակցության համար պետական բյուջեից:

Արա Բաբլոյան (ԱԺ նախագահ)- 152 հազար 830 դրամ

Էդուարդ Շարմազանով (ԱԺ փոխնախագահ)- 487 հազար 225 դրամ

Արփինե Հովհաննիսյան (ԱԺ փոխնախագահ)- 0 դրամ

Միքայել Մելքումյան (ԱԺ փոխնախագահ)- 30 հազար 625 դրամ

Նաիրա Զոհրաբյան- 185 հազար 929 դրամ

Գագիկ Մինասյան- 493 հազար 287 դրամ

Կորյուն Նահապետյան- 699 հազար 463 դրամ

Հակոբ Հակոբյան- 18 հազար 131 դրամ

Արմեն Աշոտյան- 47 հազար 664 դրամ

Վարդան Բոստանջյան- 18 հազար 283 դրամ

Վարդեւան Գրիգորյան- 25 հազար 119 դրամ

Խոսրով Հարությունյան- 33 հազար 136 դրամ

Հրայր Թովմասյան- 303 հազար 872 դրամ

Հերմինե Նաղդալյան- 3 միլիոն 467 հազար 680 դրամ

Արտաշես Գեղամյան- 29 հազար 756 դրամ

Մարգարիտ Եսայան- 30 հազար 139 դրամ

Գալուստ Սահակյան- 218 հազար 689 դրամ

Սեդրակ Սարոյան- 252 հազար 646 դրամ

Մանվել Գրիգորյան- 308 հազար 64 դրամ

Արտակ Դավթյան- 183 հազար 567 դրամ

Արտակ Զաքարյան- 636 հազար 504 դրամ

Վարդան Այվազյան- 316 հազար 324 դրամ

Ստեփան Մարգարյան- 103 հազար 447դրամ

Էլինար Վարդանյան- 155 հազար 188 դրամ

Հովհաննես Սահակյան- 172 հազար 443 դրամ

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее