Հարյուրամյա լռության հետևանքները ... Փոքրիկ ուղերձ իտալախոս հանրությանը...
ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանն իտալերենով տեսաուղերձ է հղել
Իտալիայում բնակվող սիրելի հայրենակիցներ, հարգելի իտալացի գործընկերներ:
Որպես Հայաստանի Ազգային ժողովի հայ-իտալական բարեկամության խմբի անդամ ՝ ես կցանկանայի ձեզ տեղեկացնել Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին ՝ Արցախի ու Ադրբեջանի սահմանին: Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը հարձակվեց Արցախի ու Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով: Օգտագործվում են ամենաժամանակակից զենքերն ու զինամթերքը:
Սա հատկապես վտանգավոր է դառնում Թուրքիայի մասնակցության տեսանկյունից , այն Թուրքիայի, որը 100 տարի առաջ կազմակերպեց և իրականացրեց հայերի ցեղասպանությունը` դաժանորեն կոտորելով ավելի քան մեկ միլիոն հայերի, աշխարհի աչքի առջև, որը մինչ օրս մնում է անպատիժ
Սա առավել կարևոր է, քանի որ կաթոլիկ աշխարհը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի գլխավորությամբ բազմիցս հաստատել է ցեղասպանությունը ժխտելու վտանգը, և Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, հերքում է դա, ավելին, այսօր նա ծրագրում է նոր ցեղասպանություն, այս անգամ Ադրբեջանի ձեռքերով։
Իտալիան, որը նույնպես ՆԱՏՕ-ի անդամ է, պետք է միջամտի և խստորեն դատապարտի Թուրքիայի մասնակցությունը Արցախ-Ադրբեջան հակամարտությանը, ինչպես նաև պետք է դատապարտի Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, որն ամեն ինչ արել է խաղաղ գործընթացից խուսափելու համար `ատելություն սերմանելով հայ ժողովրդի նկատմամբ ՝ սկսած իրենց մանկապարտեզներից, վերջացրած տարեցներով:
Հուսով եմ, որ մեր երկու երկրների միջեւ բարեկամությունը, հազարամյա պատմամշակութային կապերը ձեզ կստիպեն այս դժվար պահերին կենտրոնանալ մեր փոքր, գեղեցիկ, բայց միևնույն ժամանակ անկոտրում երկրի վրա:
Մենք միասին տոնելու ենք ժողովրդավարության հաղթանակը ընդդեմ բռնապետության:
Աստված օրհնի Հայաստանն ու Իտալիան: