▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ում ևս մեկ խմբակցություն կլինի

Օրերս ԿԸՀ-ն հայտարարել էր, թե «Ծառուկյան» դաշինքի 23 թեկնածուներ, ինքնաբացարկի դիմումով, հրաժարվել են մանդատներից: Սակայն երեկ 23 հրաժարվողից 12-ն հայտարարեցին, թե իրենք ոչ մի դիմում էլ չեն գրել և պայքարելու են իրենց մանդատների համար:

«Ազգային ժողովում «Ծառուկյան» և «Ելք» դաշինքների կողքին կլինի նաև «Բրուտոսի» անվան դաշինք»։ Եթե այդ ակցիան Ծառուկյանի խնդրանքով չէ, ուրեմն դասալքություն է, դավաճանություն է, բրուտոսություն է։ Ընդհանրապես հիմա Հայաստանում մոդա է, բավականին լուրջ բրուտոսականության շարժում է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով էլ՝ մանդատ ստանալուց հետո այս 12 հոգին կլքեն խմբակցությունն ու ամենայն հավանականությամբ, կլինեն անկախ պատգամավոր:

«Նոր Սահմանադրությամբ այս պատգամավորները չեն կարողանա նոր խմբակցություն ստեղծել, բայց հնարավոր կլինի անկախ պատգամավորի ստատուսով հանդես գալ»,-ընդգծեց քաղտեխնոլոգը:

Նա չբացառեց, որ այս քայլին ոմանց դրդմամբ են գնացել.

«Ոչ բոլորն էին նախկինում նման քաջություն ցուցաբերում, և եթե չլինեին նրանց թև տվողներ, չեմ կարծում, որ նման քայլի գնային»,-նշեց Վիգեն Հակոբյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее