▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԱԺ-ում առյուծ էր կտրում, Մոսկվայում մանթրաշ նստած է». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ազգային ժողովում առյուծ էր կտրել, բոլորին ԱԱԾ-ի պադվալն էր կոխում, գնացել է Մոսկվա, մանթրաշ, ոնց որ պախմելի վիճակում է, ոչ ոք իր հետ չի խոսում, բացի Բատկայից, որից ինքը իբր խռոված էր։ Մեկ շշկլվում է Պուտինի հետ հանդիպումից, փորձում այլ տեղով հեռանալ, մեկ՝ թուրքի իր կեպիի պատճառով Ռուսաստանի պետական հեռուստաընկերության լրագրողը իրեն Իլհամի տեղն է դնում։ Նորաձև կրթողները իրենց դասախոսություններում Խորենացու «Ողբ»-ից հատվածներ են մեջբերում, հիմա իսկապես ողբալու վիճակ է, քանզի «ցար նե նաստոյաշչի»»:

***

«Զարմանում եմ, որ էս օրով անամոթության շքերթ են կազմակերպում և նույնիսկ գալիս են այստեղ»,- Հաղթանակի զբոսայգում, անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների այցին, ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։ «ՔՊ-ական ողջ խմբակը` Նիկոլի գլխավորությամբ, արեց այնպես, որ այսօր եռատոնը նշում ենք մրմուռը սրտում, որովհետև եռատոնի գլխավոր խորհրդանիշներից էին Արցախի բանակի ստեղծումն ու Շուշիի ազատագրումը, իսկ Նիկոլ Փաշինյանը Պրահայում Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Ես ասել եմ՝ ինքը պատմության մեջ մնալու է որպես կապիտուլյանտ»,- ասաց Շարմազանովը։
Նրա խոսքով Նիկոլ Փաշինյանը գնացել է Մոսկվա, որովհետև լավ չի կողմնորոշվում, թե ինչպես կավարտվի ուկրաինական ճգնաժամը․ «Հենց հասկանա, որ ճգնաժամն ավարտվելու է Ռուսաստանի հաղթանակով, էլի ականատես կլինենք՝ «Լադիմիր Լադիմիրովիչ սպասիբը»-ների շարքին։ Իսկ Աստված չանի, եթե Ռուսաստանը անհաջողության մատնվի, որի հեռանկարը գրեթե զրոյական է, այն ժամանակ էլի կխոսի հակառուսականությունից, բայց Նիկոլ Փաշինյանը, դասական առումով, թուրքամետ գործիչ է, սպասարկում է Թուրքիայի շահերը ու Հայաստանը դարձրել է թուրքական շահերի սպասարկման վայր»,- ասաց Շարմազանովը։

***

«Արտաքին տերերն այս մարդկանց իշխանության են բերել մի բանի համար, որպեսզի կործանեն հայկական հաղթանակները, մոռացության տան այն բոլոր արժանապատիվ պահերը, որտեղ հայ ժողովուրդն ունեցել է իր անուրանալի դերը»,- Հաղթանակի զբոսայգում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ «Նրանք գալիս էին, որպեսզի Շուշին դառնա դժգույն ու դժբախտ։ Մեծ Հայրենական պատերազմում հայ ժողովրդի մասնակցությունը մոռացվի։ Այսօր Մոսկվայում հաղթանակի շքերթն է, և միայն Հայաստանը չունի քայլող, արժանապատվությամբ ներկայացող զինվորականներ, քանի որ Նիկոլը թույլ չի տվել, թույլ չի տվել, որպեսզի հայերը ևս մեկ անգամ հպարտություն զգան»,- ասաց պատգամավորը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее