▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Քաղաքացիական Պայմանագրի վարչության նիստում փակ, գաղտնի քվեարկությամբ Ազգային Ժողովի նախագահի թեկնածու է ընտրվել գործող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Այս մասին ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ մամուլում տարածված տեղեկության համաձայն ԱԺ խոսնակի թեկնածուի պաշտոնում ինքնաառաջադրվել էին գործող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբիանյանը և ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Ռուբեն Ռուբինյանը  լրագրողների հետ զրույցում ասաց՝ շոյված է, որ իրեն են ընտրել որպես ԱԺ հաջորդ նախագահ։

Ռուբինյանը չցանկացավ մանրամասնել՝ քանի «կողմ» ձայն է ստացել թիմակիցներից, բայց ասած՝ շոյված է.

«Գրանցվել է այն արդյունքը, որը գրանցվել է։ Չեմ կարող ասել՝ սպասելի էր, թե անսպասելի, բայց շոյված եմ արդյունքից»։

Հարցին՝ իրեն ընտրել են, քանի որ ԱԺ գործող նախագահ Ալեն Սիմոնյանին դիտարկում են որպես ՀՀ նախագահի թեկնածու՞, Ռուբինյանը պատասխանեց.

«Ես չգիտեմ նման խոսակցությունների մասին, չգիտեմ...»։

***

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում թեկնածության համար։

***

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում: Այս մասին Ալեքսանյանը ՔՊ նիստից հետո հայտնել է լրագրողներին։

«Ես հավակնում եմ լինել ԱԺ փոխնախագահ, տեղեկացնեմ, որ արդեն առաջադրվել եմ»,- հայտնել է Վահագն Ալեքսանյանը։

***

ՔՊ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հավաստիացրեց. «Շատ շուտով ընդդիմության փուքսը կթողի, կվերադառնա իր աշխատանքին, ինչն էլ իրենից ենթադրում է սեփական թալանի պաշտպանության խրամատներում կազմել շրջանաձև պաշտպանություն: Բայց շրջանաձև չի կարողանա, որովհետև այդ շրջանում արդեն գերակնհայտ ճեղքվածքներ կան»:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее