▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվել Արգավանդ կահույքի տնօրենը. Գեղամ Մանուկյան

«2018 թվականին իշխանության եկած քաղաքական ուժը դատապարտում էր խնամի-ծանոթ-բարեկամով պաշտոնների նշանակելը, կարճ ժամանակ հետո գերդաստաններով դարձնում ԱԺ պատգամավոր, բանակի ընկեր լինելով՝ նշանակում պաշտոնների։ Օրինակ՝ Սուրեն Պապիկյանի բանակի ընկերներին կարելի է տեսնել շատ գերատեսչություններում»,- ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, դիմելով ՔՊ-ական պատգամավոր, հանձնաժողովի նախագահի թեկնածու Վլադիմիր Վարդանյանին, հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

 

«ԱԺ նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվել, որի մասին միակ բաց տեղեկությունն այն է, որ Արգավանդ կահույքի տնօրենն է։ Արդյոք չե՞ք համարում, որ կարևորագույն պաշտոնը հեղինակազրկվել է անցնող տարիներին»,- ասաց Մանուկյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее