▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքը. այսօր տեղի կունենա ՀՀ 4-րդ նախագահի քվեարկությունը

Հայաստանի Ազգային ժողովում, այսօր՝ մարտի 2-ին, տեղի կունենա 4-րդ նախագահը քվեարկությունը: Մինչ այդ ԱԺ-ն շարունակում է քննարկել օրակարգում մնացած հարցերը:

Նշենք, որ ՀՀ նախագահի միակ թեկնածուն իշխող կոալիցիան է ներկայացրել՝ Արմեն Սարգսյանին: Առաջին անգամ է, որ երկրի նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից:

Հիշեցնենք, որ վերջին օրերին ԱԺ-ում մի քանի ընտրություն է տեղի ունեցել. նախ ընտրվել են Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամները, ապա նաեւ ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ է ընտրվել Գեւորգ Կոստանյանը՝ այդ պաշտոնում փոխարինելով Հրայր Թովմասյանին: Իսկ նախօրեին էլ տեղի է ունեցել ՍԴ անդամի ընտրություն. այդ պաշտոնի համար իշխանությունն առաջարկել էր Հրայր Թովմասյանի թեկնածությունը:

Ընդհանուր առմամբ, ԱԺ այս քառօրյայում ընդգրկված է 18 հարց:

Հիշեցնենք, որ ԱԺ այս քառօրյայի օրակարգում կան բազմաթիվ օրինագծեր, որոնք պետք է ընդունվեն երկրորդ ընթերցմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее