▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԱԺ-ն դարձել է քուչի ռազբորկայի կենտրոն, մենք էլ իրենց ընդունած օրենքներին պիտի ենթարկվենք»․ առևտրական

Տեսանյութը՝ մեր տելեգրամյան ալիքում

«Մեր ամբողջ երկիրը խնդրի մեջ է»,- «ԱրմԼուր»-ի հետ զրույցում ասում է շուկայում առևտրով զբաղվող կինը՝ պատասխանելով հարցին, թե հարկերի բարձրացմումն ի՞նչ խնդիրներ է առաջացրել․ «Չունենք նորմալ ԱԺ, որը դարձել է քուչի ռազբորկայի կենտրոն, չունենք նորմալ ԱԺ նախագահ, որ կանխի։ Հայհոյանքներով իրար գզում են, ժողովրդի վիճակն էլ էս պետք է լինի էլի։ Իրենք էնտեղ իրար ուտում են, մենք էլ էստեղ իրենց ընդունած օրենքներին պետք է ենթարկվենք։ Թող իրենք իրենց օրենքները ճիշտ դնեն ու կառավարեն, հետո նոր հարկերը բարձրացնեն»,- ասում է կինը՝ հավելելով, որ չի պատրաստվում իր՝ վաճառքի ենթակա իրերը հայտարարագրել․ «Հին կոմունիստական ապրանքներ են, ո՞րը հայտարարագրեմ․․․Ինչի՞ պետք է տուգանվեմ, դուրս կգամ։ Ժողովրդին դրել են քարի տակ, ճզմում են։ Թող իրենց բիզնեսները թափանցիկ պահեն, վիլաներ չսարքեն ժողովրդի հաշվին, իրենցը հանեն ջրի երես, բանվորներին չկպնեն»,- ասաց նա։
Շուկայում առևտրով զբաղվող բոլոր տնտեսվարողները համատարած բողոքում են հարկերի բարձրացումից՝ մեղադրելով իշխանություններին։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее