▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածուն ոչ մի բառ չասաց Հայոց ցեղասպանության մասին

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի «ՔՊ»-ի թեկնածուն իր «ծրագրային» ելույթում ոչ մի բառ,կրկնում եմ ոչ մի բառ չասեց Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման մասին,ինչպես նաեւ թուրքական ժխտողականության մասին։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Սա է սրանց «իզմեր» չունենալու արդյուքը։

Հրաժարվել ցեղասպանության միջազգային ճանաչումից՝ ահա սրանց իրական «քաղաքական» դիմագիծը։

Դավաճանությունն էլ ո՞նց է լինում։

Հ.Գ. Փաստորեն Հայաստանի «ինքնիշխան» ռեժիմի համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը առաջնահերթություն չէ։

Հուսով եմ խորհրդարանական ընդդիմության եւ մեր հանրության ուշադրությունից այս կարեւոր փաստը չի վրիպի»,- ասված է գրառման մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее