▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահազանգ․ խարդախների մի խումբ քաշում է կանանց, անչափահաս երեխաների նկարներ, ֆոտոշոփով գլուխները դնում մերկ կանանց մարմինների վրա, գումար շորթում

Լրագրող Վահե Մակարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Անբարոյական խարդախների մի խումբ Տելեգրամում և Ֆեյսբուքում էջեր են բացել, որոնց միջոցով գումարներ են շորթում քազաքացիներից: Նրանք ֆեյսբուքյան հասանելի էջերից քաշում են կանանց և անչափահաս երեխաների նկարներ, ֆոտոշոփով գլուխները դնում մերկ կանանց մարմինների վրա և տարածում Տելեգրամում բացած ինչ-որ էջերում և դրանք հեռացնելու դիմաց խոշոր գումար պահանջում:

Այս պահին խարդախները մտել են Չարենցավան և Չարենցավանի, նաև հարակից բնակավայրերի բնակիչների նկարներն են տարածում` չտարածելու դիմաց գումար շորթելով: Մենք տեղեկացանք, որ արդեն որոշ մարդիկ տրվել են շանտաժին և գումարներ փոխանցել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее