▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահազանգ. վարչապետի հանձնարարականից հետո զինվորը ծնողից համազգեստ ու պարագաներ է ուզել

«Հայկական ժամանակ»-ը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո զինծառայողների ծնողները շարունակում են զորամասեր սնունդ, հիգիենայի պարագաներ եւ զինվորական համազգեստ ուղարկել: Կայքի խմբագրություն ահազանգած Լուսինե Պողոսյանը տեղեկացրեց, որ իր որդին ծառայում է Սյունիքի մարզի զորամասերից մեկում եւ իրենից զինվորական համազգեստի գումար է ուզել, քանի որ այն մաշվել է, իսկ զորամասից նորը չեն տալիս:

«Գետնի վրա զորավարժություններ են անում, ամբողջը մաշվում է, եւ զինվորները ծնողներից են գումար ուզում, որ ուղարկեն, նոր ֆորմա առնեն: Անտեղ ֆորման 8-10 հազար ՀՀ դրամ արժի: Զինվորներին 8 ամիսը մեկ անգամ են նոր ֆորմա տալիս: Իմ տղան այդ ֆորմայով է մնացել, փոխնորդ չունի, բայց նոր չորս ամսվա ծառայող է: Հիմա պետք է գումար ուղարկենք, որ երեխան այնտեղ առնի: Սա որքանո՞վ է ճիշտ»,- ասաց զինվորի մայրը:

Լուսինե Պողոսյանի փոխանցմամբ՝ 2-3 օր առաջ էլ տղային զորամաս մոտ 15 հազար ՀՀ դրամի հիգիենայի պարագաներ եւ ներքնաշորեր է ուղղարկել:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее