▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահազանգ. Հրազդան գետ կասկածելի զանգված է թափվում

Ֆեյսբուքյան ակտիվ հասարակությունը շարունակում է ահազանգել տարբեր դեպքերի մասին: Այս անգամ ահազանգում է Վահե Ավետիս անունով օգտատերը՝ Հրազդան գետ թափվող կասկածելի զանգվածի մասին:

Գրառումից կարելի է հասկանալ, որ տեղանքում տարածվել է գարշահոտ, մասնավորապես՝ ծծմբահոտ:

Բնապահպանության և ընդերքի տեսչությունն արդեն տեղեկացված է խնդրի մասին և այցելել է դեպքի վայր, կազմել արձանագրություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее