▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ահասարսուռ լուրը կայծակի արագությամբ տարածվեց». Վայքի հիմնական դպրոց

Վայքի հիմնական դպրոցը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Ահասարսուռ լուրը կայծակի արագությամբ տարածվեց Վայք համայնքում. վրաերթի զոհ է դարձել ութամյա Արեն Եղոյանը։
Վայքի հիմնական դպրոցի ողջ անձնակազմն իր խորին ցավակցությունն ու վշտակցությունն է հայտնում հարազատներին անմեղ փոքրիկի ցավալի կորստի, անսպասելի մահվան կապակցությամբ»:

Նշենք, որ  հուլիսի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 12:30-ի սահաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 19-ամյա Վանուշ Հ-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 137 կմ հատվածում՝ Վայք քաղաքի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 8-ամյա Արեն Ե-ին: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկված երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն: Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Վայքի բաժին և հայտնում են, որ երեխան գիտակցության չգալով մահացել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее