РИА Новости-ին հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Քաթարը «պատմականորեն եղել է ահաբեկչության հովանավորը: Ժամանակն է, որ Դոհան հրաժարվի հովանավորել ծայրահեղական գաղափարախոսությունը»: Հետաքրքիր է, իսկ Թրամփը ե՞րբ է պարզել դա իր համար: Մի բան, որի մասին «պատմականորեն» շատ վաղուց գիտեին շատերը, իսկ այդ ընթացքում ԱՄՆ-ը թե՛ հանրապետական, թե՛ դեմոկրատական կուսակցությունների վարչակարգերը «չէին հավատում»: Իսկ «չհավատալու» պատճառը մեկն էր. այդ ահաբեկչական կաազմակերպությունները Քաթարը հովանավորում էր ԱՄՆ-ի գիտությամբ: Աշխարհի ամենահարուսատ երկրներից մեկը, որը Վաշինգտոնի կողմից վերածվել է նրա մերձավորարևելյան երկրորդ մեծությամբ ռազմաբազայի (առաջինը Քուվեյթում է), չէր կարող առանց ԱՄՆ-ի իմացության հովանավորել այդ ահաբեկիչներին: Որպեսզի պատկերացում ունենաք, թե ինչ են իրենցից ներկայացնում քաթարա-ամերիկյան հարաբերությունները պատմական էքսկուրս կատարենք:
ԱՄՆ-ն Քաթարում ամրապանդվեց Քուվեյթյան պատերազմից հետո՝ 1992 թ-ին, երբ Իրաքի դեմ պատերազմի ժամանակ դարձավ Վաշինգտոնի գլխավոր պլացդարմերից մեկը: Չունենալով սեփական ՌՕՈՒ, 1996 թ-ից կառուցված և ընդլայնվող «Ալ Ուդեիդ» (Ալ-Ադիդ) ռազմաբազայի վրա Քաթարի իշխանությունները 1990-ականներից մինչև հիմա ծախսել են 1 միլիարդ դոլար: Նույն ԱՄՆ-ն այդ ռազմաբազայի վերազինման համար նույն 90-ակններից մինչև հիմա ծախսել է ավելի քան 210 միլիոն դոլար: «Ալ Ուդեիդ»-ի հարևանությամբ է գտնվում ԱՄՆ զորքերի Կենտրոնական հրամանատարական կենտրոնը, որտեղից ղեկավարվում են բոլոր ռազմական օպերացիաները, որոնք իրականացվում են ԱՄՆ զորքերի կողմից Մերձավոր Արևելքում և Հնդկական օվկիանոսի տարածաշրջանում: «ԿԵՆՏԿՈՄ»-ի հարևանությամբ է տեղակայված ամերիկյան Օդային և տիեզերական օպերացիաների 609-րդ կենտրոնը: Այս պահի դրությամբ Քաթարում ծառայում է 10 հազար ամերիկացի:
Բացի ռազմական ներկայությունից, ԱՄՆ-ն Քաթարում ունի նաև տնտեսական շահեր, որոնք, ըստ իս, ավելի կարևորն են ամերիկացիների և հատկապես Թրամփի համար: Քաթարում բավական ակտիվ գործում են այնպիսի ամերիկյան հսկաներ, ինչպիսիք են «Էքսոն Մոբիլը», որի պայմանագրերը Դոհայի հետ ստորագրել է ԱՄՆ ներկայիս պետքարտուղար Թիլերսոնը, ով 2008 թ-ին այդ կորպորացիայի նախագահն էր, «Պենզօյլ»-ը, «Օքսիդեն-թալ Պետրոլիում-ը», «Ջեներալ Էլեկտրիկ»-ը, «Բոյինգ»-ը, «Այքոմ»-ը, «Փար սոնս Ինթերնեյշնլ»-ը և այլն: Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո, 2016 թ-ի դեկտեմբերին, Քաթարի Պետական ներդրումային հիմնադրամի ղեկավար Սաուդ ալ- Թանին, որի բյուջեն կազմում է 250 միլիարդ դոլար, հայտարարել էր, որ Քաթարը ԱՄՆ-ում նոր աշխատատեղեր ստեղծելու համար պատրաստ է 10 միլիարդ դոլար ներդնել: Որոշ ամերիկյան ԶԼՄ-ներ հետագայում հաղորդեցին, որ ալ-Թանիները պատրաստ են 35 միլիարդ դոլարի ներդնրումներ անել ԱՄՆ-ում՝ պաշտպանելով Թրամփին: Ու այսքանից հետո ԱՄՆ նախագահը հայտարարում է, որ Վաշինգտոնի «սիրելի» Քաթարը «պատմականորեն եղել է ահաբեկչության հովանավորը»: Տեսնես ինչու՞ հիմա բացվեցին ԱՄՆ աչքերը Քաթարի չարագործությունների վրա: Պատասխանը շատ ավելի պարզ է: Տարածաշրջանում իր դիրքերն էլ ավելի հզորացնել ցանկացող և մահմեդական, հատկապես սուննի մահմեդական երկրների մեջ առաջնորդի դերը ստանձնելու ցանկություն ունեցող Սաուդյան Արաբիան, մայիսի 20-ին Էր Ռիադ պաշտոնական այցով ժամանած Դոնալդ Թրամփին մեծ գումարով գնել է: Էր Ռիադի և Վաշինգտոնի միջև ստորագրված պայամանագրերի արժեքն անցնում է 400 միլիարդ դոլարը: Սաուդյան Արաբիային այս մրցապայքարում խանգարող Եգիպտոսը բավական թուլացել է, իսկ Սիսրան իր տարածքում պայքարում է նույն Էր Ռիադի կողմից հովանավորվող բազմաթիվ ահաբեկչական կազմակերպությունների դեմ և ի վիճակի չէ մրցելու սաուդիտների դեմ: Աբու Դաբին վաղուց է ընդունել Էր Ռիադի գերիշխանությունը և դարձել է նրա խամաճիկը: Միակ մրցակիցն այս պայքարում Քաթարն է, որին Էր Ռիադն ամեն գնով փորձում է պարտության մատնել, այդ թվում նաև նվաստացնելով:
Հավելեմ, որ, այո՛, Քաթարը միշտ էլ հովանավորել է բազմաթիվ ահաբեկչական կազմակերպությունների: Բայց դա չի արել միայնակ: Նույն «Իսլամական Պետության»-ը կամ նույն բեն Լադենի «Ալ Քաիդա»-ին ավելի մեծ օգնություն են տրամադրել Քաթարին ահաբեկիչներին հովանավորելու մեջ մեղադրող Սաուդյան Արաբիան, որի քաղաքացի Բեն Լադենի ընտանիքը միշտ էլ սերտ կապեր է ունեցել թագավորական ընտանիքի հետ և հիմա էլ համարվում է երկրի ամենահարուստ ընտանիքներից մեկը, Միացյալ Արաբական Էմիրությունները, ավելի փոքր չափով են օգնել Քուվեյթը, Հորդանանը, Թուրքիան և այլն : Իսկ այս «բուրգի» գագաթին եղել է ԱՄՆ-ն, ով շատ լավ գիտեցել է, թե ինչով են զբաղված իր տարածաշրջանային ռազմավարական գործընկերները:
Թրամփն այս հայտարարությունով նաև վատ վիճակի մեջ է դնում ԱՄՆ նախորդ նախագահներին, ում օրոք բավական զարգացել և ամրապնդվել են ԱՄՆ-ի և Քաթարի հարաբերությունները: Թրամփի հայտարարությունից ելնելով, կարելի է ԱՄՆ նախկին նախագահներ Բուշ Ավագին, Բիլ Քլինթոնին, Բուշ Կրտսերին և Բարաք Օբամային մեղադրել ահաբեկչական երկրի հետ համագործակցելու և ահաբեկիչներին հովանավորելու մեջ:
Հ. Գ. Երբ Թրամփը Դոհային մեղադրում էր ահաբեկիչներին հովանավորելու մեջ, ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնը, ով բավական մոտ է Քաթարում իշխող ալ-Թանիների ընտանիքի հետ, կոչ է արել Սաուդյան Արաբիային, ՄԱԷ-ին և Եգիպտոսին թուլացնել Քաթարի շրջափակումը:
Ինչպես ասում են՝ «Համ նալին են խփում, համ՝ մեխին»:
Ահաբեկիչների դեմ պայքարող Թրամփը և Քաթարը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


