▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահաբեկչություն Բարսելոնում. կան զոհեր ու վիրավորներ

Բարսելոնում մարդկանց բազմության մեջ ֆուրգոնի մխրճվելու հետեւանքով առնվազն 13 մարդ է զոհվել, առնվազն 56 մարդ էլ հոսպիտալացվել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությունը։

Ոստիկանությունը պարզել է այն ֆուրգոնի վարորդի անձը: Ըստ այդ տեղեկությունների՝ խոսքը ոմն Դրիս Օուկաբիրի մասին է, որը ֆուրգոնը վարձակալել էր Սանտա-Պերպետուա-դե-Մոգոդա բնակավայրում։

Պիկապի վարորդը դեռ վնասազերծված չէ։ 

22:00

Ոստիկանությունը երկու մարդու է որոնում, որոնք միջադեպից անմիջապես հետո թաքնվել էին «Լա Բոկերիա» շուկայի մոտակայքում գտնվող «Ստամբուլի բույրեր» թուրքական ռեստորանում:

 Զինված մարդիկ, ովքեր նախնական տվյալներով, մարդկանց են պատանդառել Բարսելոնի ռեստորաններից մեկում, սկսել են բանակցել ոստիկանության հետ։ Այս մասին հայտնում է El Periodico-ն։

Զինված մարդկանցից մեկը հավանաբար ֆուրգոնի վարորդն է, որը մինչ այդ Լա Ռամբլա պուրակում մխրճվել էր հետիոտնի բազմության մեջ։

Իշխանությունները խորհուրդ են տալիս մարդկանց չմոտենալ դեպքի վայրին, որտեղ գտնվում են «շտապ օգնության» մեքենաները: Բժիշկներն օգնություն են ցուցաբերում տուժածներին:

Իսպանական աղբյուրի հաղորդմամբ՝ այդ շրջանում բազմաթիվ զբոսաշրջիկներ են եղել:

 

22:30

 eleconomista.es-ը գրում է, որ Բարսելոնում մեքենան վրաերթի է ենթարկել երեք ոստիկանների: Առայժմ  հայտնի չէ, արդյոք դա կապակցված է այն ահաբեկչության հետ, որն ավելի վաղ տեղի էր ունեցել քաղաքի կենտրոնում։

 

23:30

Կատալոնիայի ոստիկանությունը հերքել է լրատվամիջոցների տեղեկությունները՝ Բարսելոնի ռեստորաններից մեկում թաքնվող զինված մարդկանց մասին։

«Բարսելոնի կենտրոնում ոչ մի ռեստորանում որեւէ մեկը չի թաքնվել»,- գրել է ոստիկանությունը Twitter-ում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее