Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ որոշ ժամանակ առաջ երգչուհի Եվա Ռիվասը գրազ էր եկել իր ընկերոջ հետ, որ 30 օրում կնիհարի 19 կիլոգրամով:
Տեղեկացնենք, որ ժամեր առաջ Ռիվասն իր միկրոբլոում նոր լուսանկար է տեղադրել, որում ցույց է տվել իր նոր՝ սլացիկ կառուցվածքը: Ինչպես տեղեկացնում է երգչուհին, նրան հաջողվել է նիհարել 17 կիլոգրամով, ինչից էլ հետևություն, որ նա, այնուամենայնիվ, պարտվել է իր գրազը:
Ինչպես նաև այդ լուսանկարի հետ մեկտեղ, երգչուհին հրապարակել է մեկ ամիս առաջ արված իր լուսանկարը, որը մակագրել է հետևյալ կերպ.
«Ահա և ես՝ մեկ ամիս առաջ. իսկական փիղ, զրահամեքենա, երկու մետրանոց կին-մարդասպան և գումարած այս ամենին, կիպ գրկող զգեստ...»: