▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահա և քեզ մեկ կրակոցով երկու նապաստակ խփելու դեպք

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Զորամասի հրամանատարին թանկարժեք մեքենա է տվել մի օլիգարխ պատգամավոր: Զորամասի հրամանատարը անփորձանք քշի... Ըստ այս լուրը ներկայացրած անձի կամ լրատվամիջոցի, մեքենան արժե 80 000 ԱՄՆ դոլար: Այսինք Երևանում 80 000 դոլարով հնարավոր է գնել երեք հատ երկու սենյականոց բնակարան, ասենք՝ Չարբախում... Հիմա ուզում եմ ասել՝ ավելի լա՞վ չէր լինի այդ օլիգարխ պատգամավորը երեք բնակարան գներ ու նվիրեր զոհված տղերքի այն ընտանիքներին ովքեր վարձով են բնակվում... 
Իր մեքենան ա , իր ա գործն ա ումը կնվիրի, բայց որ փորձում ա դրանով իրան բարերար զգա, ասեմ, որ սխալ ուղղություն ա բռնել ու սխալ նշանակետ ա ընտրել... Պարզապես ընկերոջը նվեր տվեց ավտոն, իսկ պահն էլ իսկական տեղն էր, որ համ էլ հանրության աչքին բանակի մասին մտածող երևար... Ահա և քեզ մեկ կրակոցով երկու նապաստակ խփելու դեպք...

Կիլիկիա Հայաստան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее