Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
«Տնից հեռու» նախագծի հեղինակ, երգիչ Վարդան Սարգսյանը շուտով հեռուստադիտողին կներկայացնի իր նոր տեսահոլովակը, որտեղ նկարահանվել է հայտնի հնդիկ դերասանուհի Ռաշմի Դեսային, նույն ինքը՝ «Մերժվածը» հեռուստասերիալի Տապասիան:
Տեսահոլովակի նկարահանումներն այդքան էլ հարթ չեն անցել։ Վարդանը իր հաղորդման շրջանակներում արդեն ծանոթացել ու մտերացել էր Ռաշմի Դեսայի հետ, և, առաջարկելով նկարահանվել իր տեսահոլովակում, միանգամից ստացել էր նրա համաձայնությունը։ Բայց բացթողումների պատճառով, 2-րդ անգամ մենակ ստիպված էր վերադառնալ Հնդկաստան։ Այստեղ էլ կրկին խնդիրներ էին սպասում նրան՝ նկարահանման ընթացքում դրոնը պետք է բարձր չթրչեր, այլապես երգիչը կհայտնվեր ոստիկանությունում։
Եվ այս ամենը Հնդկաստանում, հնդիկ դերասանների մասնակցությամբ տեսահոլովակ նկարահանելու համար։ Բնականաբար կարող էր նման խնդիրներ չառաջանալ, եթե երգիչը նախընտրեր հայկական տեսահոլովակ ու հայ դերասանների հետ համագործակցություն։ Բայց վերջին շրջանում, հնդկական մոտիվները մեր կյանքում ու առօրյայում գնալով ավելի մեծ տեղ են զբաղեցնում։
Առաջարկը ստեղծել է պահանջարկ։ Իսկ հիմա՝ պահանջարկի ծավալը մեծանալով, մեծացնում են նաև առաջարկի ծավալը։ Փոխկապակցված շղթա, որի վերջը դեռևս չի երևում։
Նյութի աղբյուրը` Boomnews.am
Կարդացեք նաև` Ինչպես է Վարդան Սարգսյանը պատրաստվում նկարահանել Տապասիային` առանց նրա պահանջած 48.000 դոլարի