▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աերոֆլոտ»-ն Առնո Բաբաջանյանի պատվին ինքնաթիռ է անվանակոչել

ՌԴ Տրանսպորտի նախարարության որոշմամբ՝ «Աերոֆլոտ» ավիաընկերությունն իր ինքնաթիռներից մեկն անվանակոչել է՝ ի պատիվ հայտնի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի։ Հունիսի 29-ին «A. BABAJANYAN» գրությամբ Boeing 777-ը ժամանել է ընկերության ավիապարկ։

Որոշումն ընդունվել է Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի կողմից ստացված դիմումի հիման վրա։

Հիմնադրամի հիմնադիր, կոմպոզիտորի որդի Արա Բաբաջանյանի խոսքով՝ որոշումն այդ մասին նախարարությունն ընդունել է դիմումը ստանալուց հետո գրեթե անմիջապես՝ մեկ ամսվա ընթացքում։

Նա նաև հավելել է, որ ինքնաթիռը կիրականացնի միջմայրցամաքային չվերթներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее