▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանով հացահատիկ ներկրելը ժամանակավրեպ է. Րաֆֆի Հովհաննիսյան

Րաֆֆի Հովհաննիսյանի հետ՝ «Իմպուլս» հաղորդաշարում արծարծված հարցերը բազմաբնույթ էին՝ ճակատագրական որոշումներից, Արցախի խնդրից, թշնամու երկրից ներկրվող բենզինից ու նույն ճանապարհով եկող հացահատիկից մինչև Ադրբեջանում պահվող հայ գերիներ ու քաղբանտարկյալներ:

Ըստ Հովհաննիսյանի՝ 90-ականներին ևս Հայաստանը կանգնած էր հացահատիկի դեֆիցիտի առջև: Ինքը բանակցություններ է վարել հարևան Իրանի հետ՝ լուծելու այս խնդիրը, սակայն պետությունը նախապատվությունը տվել է Թուրքիայով ներկրվող հացահատիկին: Այժմ Ադրբեջանով այն ներկրելը ՀՀ առաջին արտգործնախարարը համարում է ժամանակավրեպ. «Քանի մենք ունենք գերիներ Բաքվում, քանի իրենք օկուպացրել են ոչ միայն Արցախը, այլ նաև՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը, մեր քաղաքակրթությունը՝ մեր մշակութային կոթողները, մեր եկեղեցիները իրենք բռնազավթում են և ձևախեղում են, կարծում եմ՝ ժամանակավրեպ է»:

Ադրբեջանում պահվող գերիները, ըստ Հովհաննիսյանի, ոչ միայն Ադրբեջանի խարանն է, այլ նաև՝ մեր ցավը, որ դրանով մենք գնում ենք բանակցությունների, զիջումների, կառուցողական լուծումների: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее