▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանում խոսում են Մեհրիբան Ալիեւային նախագահ առաջադրելու մասին

Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը խոսել է առաջին տիկին Մեհրիբան Ալիեւային նախագահ առաջադրելու մասին:

«Ես քաղաքական կուսակցություն ստեղծելու ծրագրեր չունեմ: Սակայն դրականորեն եմ վերաբերվում նախագահական ընտրություններին Մեհրիբան Ալիեւայի մասնակցությանը: Ես պատրաստ եմ  նրա թեկնածությանն աջակցել ամեն ինչով: Եթե նա առաջադրվի, ես պատրաստ եմ ժողովրդի դիմել նրան նախագահ ընտրելու համար»,- հայտարարել է Այազ Մութալիբովը, հայտնում է haqqin.az-ը:

«Անհրաժեշտ է ժողովրդին բացատրել, որ Ադրբեջանը մշտապես կայունության կարիք ունի: Հետեւելով աշխարհաքաղաքական գործընթացներին՝ հասկանում ես, որ Ադրբեջանն ամենից ավելի քաղաքական կայունության կարիք ունի»,- ասել է նա:

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее