▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանում «վհուկների որս» է սկսվել

Ադրբեջանական իշխանություններն ու իշխանամետ մամուլը վերլուծում են այսօր ԵԽԽՎ-ում տեղի ունեցածը...Ուսումնասիրելով մի քանի ԶԼՄ-ների նյութեր գալիս ես այն եզրակացության,որ պաշտոնական Բաքվի համար Ռոբերտ Ուոլթերի ներկայացրած բանաձևի ընդունման ձախողումը արհավիրք էր...Միլիցա Մարկովիչի "սոցիալական և բնապահպանական" զեկույցի ընդունումը ոչինչ է Բաքվի համար...Իշխանամետ ԶԼՄ-ները այսպիսի ձախողումների ժամանակ փնտրում և նախագահի աշխատակազմի հրահանգով գտնում են պարտության մեղավորներին...Իսկ հայերին պարտվելը բազմաթիվ կոմպլեքսներով տառապող ազերիների համար՝մահ է...Մեղավորներին մատնանշելը նմանվում է "վհուկների որսի"...Գրեթե բոլորի համար գլխավոր մեղավորը համարվում է Ադրբեջանի ԱԳՆ նախարար Էլմար Մամեդյարովը և նրա եվրոպական մայրաքաղաքներում աշխատող "անբան" դեսպանները...Իսկ ավելի մանրամասն այսօրվա պարտությունը վերլուծող քաղաքագետները նաև նշում են ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովին,ում մեղադրում են նաև այն բանի համար,որ փորձել է կրկնել Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևի ԵԽԽՎ-ում 2005 թ-ին ունեցած "հաջողությունը"...Դե Իլհամը այստեղ էլ է իր օգուտը քաղում...Հոդվածագրերը այնպիսի թեզ են առաջ տանում,որ այս բանաձևերից ապշերոնյան սուլթանիկը տեղյակ չէր...Ու կրկին այս պարտությունը ոչ թե Ադրբեջանինն է,այլ Մամեդյարովին ու Սամեդովին է վերաբերվում...Բացի դրանից ալիևյան ԶԼՄ-ները նաև փորձում են գուշակել,թե Երևանի շահերը պաշտպանող եվրոպացի պատգամավորները ինչու՞ են այդ քայլին դիմել...Ազերի տխրահռչակ վերլուծաբաններն այս առումով գալիս են այն եզրակացության,որ կրկին մեղավոր է Սամեդ Սեիդովը,ով ուղիղ մեկ տարի առաջ ԴԵՄ քվեարկեց ՌԴ-ին ձայնի իրավունքից զրկելու առաջարկին...""Ցիվիլ Եվրոպան" չընդունեց Ադրբեջանի այս վարքագիծը և հիմա պատժեց Բաքվին",-ավարտում են իրենց տխուր վերլուծությունները ազերի գրպանային քաղաքագետները,որոնց տիրակալը չի ընդունում,որ պարտվել է,և փորձում է այն բարդել որևէ յուրային վրա..Զարմանալին այն է,որ Սեիդովի ռուսամետ ելույթը նրան ներեցին ուկրաինացիները և վրացիները,որոնք մոռանալով Ադրբեջանի "դավաճանությունը",այսօրվա քվեարկության ժամանակ պաշտպանեցին Բաքվի շահերը...
Հ.Գ.Իմ կարծիքով ԵԽԽՎ-ն արեց այն,ինչ նրան հրահանգված էր.չընդունել Ռ.Ուլթերի "քաղաքական" զեկույցը,որպեսզի չզայրացնել Մինսկի խմբի համանախագահներին...Սակայն դա կոմպենսացնել Մ.Մարկովիչի "մարդասիրական և բնապահպանական" զեկույցին կողմ քվեարկելով...Ըստ ԵԽԽՎ-ի՝համ ոչխարները ողջ մնացին,համ էլ գայլերը կուշտ...
Այսօրվա քվեարկությունը բացահայտեց մի արատավոր և տխրեցնող փաստ հայերիս համար...Ամեն ոք հայ չէ,որի ազգանունը յան-ով է վերջանում...ԵԽԽՎ-ում Թուրքիան ներկայացնող պատգամավոր "մարգար եսայան" ստահակը,ով ներկայացնում է Էրդողանի "Արդարություն և զարգացում" կուսակցությունը ԿՈՂՄ է քվեարկել Մարկովիչի և Ուոլթերի հակահայկական զեկույցներին...Կարող էր ձեռնպահ մնալ,ինչպես դա արեցին մի քանի տասնյակ պատգամավորներ,բայց ոչ,այդ ողորմելին Էրդողանին ապացուցեց,որ թուրքից ավելի թուրք է...

Գագիկ  Համբարյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее