▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանում հայտնված անձը դատված է եղել եւ ունեցել է հոգեկան խնդիրներ. Վանաձորի քաղաքապետ

Ադրբեջանի տարածքում հայտնված Զավեն Հովհաննեսի Կարապետյան ներկայացած անձը նախկինում դատված է եղել և հոգեկան խնդիրներ է ունեցել:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, այդ անձը բավականին խնդրահարույց մարդ է, տարօրինակություններ է ունեցել:

«Անորոշ կյանք է վարել, տարեցների տանը գրանցվել է ընդամենը այն բանի համար, որ անձնագիր ստանա, քանի որ բնակության վայր չի ունեցել: Վանաձորում տարբեր տեղեր որոշակի ժամանակահատվածում բնակվել է, աղբ է հավաքել, անտուն է եղել: Ինքը վանաձորցի չէ, չգիտեմ, թե որ մանկատան սան է եղել, անորոշ զբաղմունքի տեր է եղել: Երկար տարիներ է իրենից որևէ տվյալ չկա»,- նշեց Ասլանյանը:

Նրա խոսքով՝ այս տեղեկությունները տարեցների տան աշխատակիցներն են հիշել: «Ինքը նույնիսկ ծերանոցում չի էլ մնացել, դատված է եղել: Երկար ժամանակ է աշխատակիցներից ոչ ոք իրեն չի էլ տեսել: Երբ որոշ ժամանակ էլ շփվել է աշխատակիցների հետ, զգացվել է, որ հոգեկան խնդիրներ է ունեցել»,- ասաց Վանաձորի քաղաքապետը:

Ավելի վաղ, «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ Զավեն Կարապետյան ներկայացող անձին որպես հայ դիվերսանտ ներկայացնելը ադրբեջանական կողմի մեթոդներից մեկն է:

«Այս անձը քաղաքացիական անձ է, մեր բանակում նման զինծառայող չկա. տեսքն անգամ պարզ դա է ասում: Մենք ծանոթ ենք հասարակ մարդկանց դիվերսանտ ներկայացնելու ադրբեջանական մեթոդներին»,- հայտնել էր Արծրուն Հովհաննիսյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее