▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանում երազում են, որ ԱՄՆ-ը պատերազմական գործողություններ սկսի Իրանի դեմ

Ադրբեջանում երազում են, որ ԱՄՆ-ը պատերազմական գործողություններ սկսի Իրանի դեմ:

Մեր տարածաշրջանում միայն մի երկիր կա, որ կարող է ուրախանալ Իրան-Ամերիկա հարաբերությունների սրացումից, և դա Ադրբեջանն է, որը փորձելու է պղտոր ջրում ձուկ բռնել (առանց կարթի):

Ադրբեջանի փորձագիտական շրջանակներում արդեն սկսել է շրջանառվել մի թեզ, որ Թրամփի կառավարության որդեգրած քաղաքական կուրսը հանդեպ Իրանի լուրջ հնարավորություններ է ստեղծում «ոչ-պարսկական ժողովուրդների համար», որոնք, ըստ այս փորձագետների, հայտնվել են «իրանական բանտում»:

Ադրբեջանի տարբեր վերլուծական կենտրոնների փորձագետներ արդեն խոսում են այն մասին, որ Ամերիկան կարող է պատերազմ սկսել Իրանի դեմ, իսկ դա շատ լավ է, քանի որ դրա արդյունքում Իրանը կարող է արժանանալ ԽՍՀՄ ճակատագրին:

Ադրբեջանում ենթադրում են, որ Իրանի «ոչ-պարսկական ժողովուրդները» այս գործընթացների արդյունքում անպայման ակտիվանալու են:

ԱՀ լրատվական դաշտին հետևելիս ուղղակի մի արտահայտություն է ակամա միտքս գալիս` «ջուրը չտեսած բոբիկացել են»:

 

Արտյոմ Տոնոյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее