▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանում արդեն հայտարարում են, որ Մեղրիի երկաթուղին պիտի ադրբեջանական լինի...

Ադրբեջանում արդեն հայտարարում են, որ Մեղրիի երկաթուղին պիտի ադրբեջանական լինի. Սուրենյանց 

«Բանակցություններում Ադրբեջանը այդ պնդումն անելու է, իմ ինսայդերական ինֆորմացիայով Ադրբեջանն արդեն 6 ամիս է` այդ  պահանջը դնում է Հայաստանի առաջ ու անգամ ներդրում են պատրաստ անել»,– ԱրմենիաSputnik մամուլի ակումբում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Հիշեցրեց` երբ ցնծում էին, թե ադրբեջանական բենզին է գալիս Հայաստան, Ադրբեջանում դատախազը ցմահ ազատազրկում էր պահանջում Ռուբեն Վարդանյանի համար։

***

 Ադրբեջանում  «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը շարունակվում է արագացված տեմպերով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Ադրբեջանի և Թուրքիայի միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին։

Ասադովը հայտարարել է, որ սկզբնական փուլում 15 միլիոն տոննա թողունակությամբ այս երկաթուղին կդառնա «Միջին միջանցքի» գլխավոր զարկերակը։

«Ուրախալի է նշել, որ Կարս-Նախիջևան երկաթուղու հիմնաքարը դրվել է օգոստոսին, որը «Զանգեզուրի միջանցքի» մի մասն է և կծառայի թե՛ Ադրբեջանին, թե՛ Թուրքիային, թե՛ այլ երկրներին»,-ասել է նա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее