«Ադրբեջանում «Արծվաշենի հարցը» լուծվելու է հանրաքվեով». Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանում «Արծվաշենի հարցը» լուծվելու է հանրաքվեով:
Հայաստանում շատերը չգիտեն (միգուցե` հատուկ չեն խոսում), որ Ադրբեջանում ևս սահմանադրական փոփոխությունների հանրաքվե են նախապատրաստում:
Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանում «սահմանադրական փոփոխությունների» թիրախում են այդ պետության Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ և 11-րդ հոդվածի 3-րդ մասը: Այդ հոդվածներն արգելում են Ադրբեջանի «սահմանների փոփոխություն»` տարածքների փոխանակում իրականացնել:
Ադրբեջանի Սահմանադրության այդ հոդվածների հնարավոր փոփոխությունը պայմանավորված է բացառապես անկլավների գոյությամբ: Խնդիրն առաջացել է «Խաղաղության պայմանագրի» նախաստորագրման ժամանակ: Ըստ այդմ, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն՝ ճանաչել միմյանց սահմանները, հիմք ընդունելով Ալմա Աթայի Հռչակագիրը: Եվ, եթե այդպես է, ապա Ադրբեջանը ստիպված պետք է Հայաստանին վերադարձնի Արծվաշենը: Գիտակցելով դա, Ադրբեջանի ղեկավարությունը կփորձի խնդիրը լուծել հանրաքվեի միջոցով: Ընդ որում, մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանի «ժողովուրդը» դեմ քվեարկի Սահմանադրության հոդվածների փոփոխությանը և խնդիրը կմտնի փակուղի:
Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանում Ալմա Աթայի Հռչակագիրը գրեթե սրբադասված է: Տպավորություն է, որ, ի տարբերություն Սահմանադրության, Ալմա Աթայի Հռչակագիրը մեր երկրում բարձրագույն իրավաբանական ուժ ունի:
Նկարում մերօրյա Արծվաշենն է»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet