▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանն ու Թուրքիան երբեք չեն թաքցրել Հայաստանը Իրանից բաժանելու ծրագիրը. իրանցի քաղաքագետ

Իրանցի քաղաքագետ Սալար Սեիֆը Twitter-ում հրապարակել է 2006-ի մի լուսանկար, որտեղ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարներն, ինչպես նաև British Petroleum նավթային ընկերության ներկայացուցիչ լորդ Բրաունն են՝ Թբիլիսի–Ջեյհան գազատարի հետ կապված միջոցառման ժամանակ:


     «Սակայն ուշագրավն այն է, որ այդ լուսանկարում առկա է քարտեզ, որտեղ Հայաստանը Իրանի հետ սահման չունի, իսկ Նախիջևանը միավորված է Արցախի տարածքի և Ադրբեջանի մնացած մասի հետ՝ պանթուրքիստների ծրագրերին համապատասխան։
     Այսօր մենք տեսնում ենք, որ թուրք-ադրբեջանական միությունը ոչ միայն չի հրաժարվել այդ արկածախնդրությունից, այլև ամեն ինչ անում է իր սցենարն իրականություն դարձնելու համար։ Բայց նրանք հաշվի չեն առել մեկ բան՝ արցախցի ժողովրդի կամքը, որը հիմնովին կոտրեց նրանց ծրագրերը»,- գրել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее