▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանն ու Իրանը կֆինանսավորեն Ռեշտ-Աստարա երկաթուղին

Իրանն ու Ադրբեջանը համատեղ կֆինանսավորեն Ռեշտ-Աստարա երկաթուղու հատվածն Իրանի հյուսիսում։

Փոխնախարարի խոսքով՝ երկու երկրներից յուրաքանչյուրը կապահովի երկաթուղու շինարարության համար անհրաժեշտ ներդրումների 50-ական տոկոսը։

«Ադրբեջանը նախագծում կներդնի 500 մլն դոլար»,-ասել է Կաշանը։

Փոխնախարարն անդրադարձել է նաև Ռեշտ-Կազվին երկաթուղու շինարարության թեմային՝ նշելով, որ երկաթուղին, ինչպես սպասվում է, կբացվի առաջիկա 3 ամիսների ընթացքում։

Ռեշտ-Աստարա հատվածը հանդիսանում է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կարևոր մաս։ Այն կոչված է միացնելու Հյուսիսային Եվրոպան Հնդկաստանի և Հարավարևելյան Ասիայի հետ։ Այն կծառայի նաև որպես կապող օղակ՝ Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի երկաթուղիների միացման համար։ Առաջին փուլում «Հյուսիս-Հարավ» միջանցքով ծրագրվում է փոխադրել տարեկան 6 մլն տոննա բեռ, իսկ հետագայում՝ 15-20 մլն տոննա բեռ։

 

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее