Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
ՌԴ–ն Ադրբեջանին է մատակարարել 12 հատ «Хризантема-С» (9P157-2) համալիրներ, ավելի քան 15 այդպիսի համալիրներ մատակարարվելու են մինչև 2018թ.–ի վերջը, փոխանցում է IHS Jane's Defense Weekly–ն։
Հանդեսը նշում է, որ «Хризантема-С»–ը Բաքվին է մատակարարվում 2009-2010թթ.–Ադրբեջանի ու ՌԴ–ի միջև մոտ հինգ միլիարդ դոլարի կնքված պայմանագրերի հիման վրա։
Այդ զինատեսակն ունի հակատանկային ուղղվածություն`հզոր հրթիռները թույլ են տալիս խոցել ցանկացած տանկ, տարբեր դասի զրահամեքենաներ`անգամ դինամիկ պաշտպանությամբ։ «Хризантема-С»–ը կարողանում է բարդ տեղանքով շարժվել 45 կմ ժամ արագությամբ`առանց վերալիցքավորման մեքենան կարողանում է հաղթահարել մինչև 600 կմ։ Մարտական վիճակի է բերվում հաշված րոպեների ընթացքում։ Այն կարողանում է մարտ վարել 400 մետրից մինչև 6 կմ հեռավորության վրա`ցանկացած եղանակային պայմաններում`գիշերն ու ցերեկը։
Ադրբեջանը գնելով հակատանկային միջոցներ`չմոռանանք նաև նրանց մոտ իսրայելական Spike համակարգերի առկայությունը`նույնպես հակատանկային նշանակության, որոնք կիրառվել են ապրիլյան քառօրյայի ընթացքում, փորձում է թույլ չտալ հայկական կողմին հակագրոհի անցնելու ու դուրս գալ մարտավարական խորություն`ընդլայնել «անվտանգության գոտին» ու տանկային գրոհներով դուրս գալ նոր բնագծեր`այդ թվում Քռի ափ, ինչի մասին այդքան շատ են խոսում տարբեր փորձագետներ։
Հակատանկային պատվար ստեղծելով Ադրբեջանը ցանկանում է հայկական ուժերին «սեղմել» այն բնագծերում ու խրամատային կոնֆիգուրացիներում, որոնք առկա են ապրիլից հետո`չմոռանանք, որ հայկական ուժերը մինչև ապրիլը սահմանագծի գրեթե ողջ երկայնքով(որոշ բացառություններով հանդես) գտնվում էին ավելի շահեկան(բարձր) դիրքերում, այժմ նոր բնագծեր դուրս գալու համար`«անվտանգության գոտին» լայնացնելու, խորացնելու համար լայնածավալ գործողությունների դիմելիս պետք է հաշվի առնել Ադրբեջանի մոտ «Хризантема-С», Spike–րի, անօդաչու կամիկաձեների, Սմերչի առկայությունը, ինչը բաց դաշտում`դաշտավայրային տեղանքում մահացու է ցանկացած գրոհի`այդ թվում լայնամաշտաբ, համար ու մեծ մարդկային(նաև զրահատեխնիկա) կորուստներով է ուղեկցվելու։


