▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել». Փաշինյան

 

Կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետը հանդես եկավ հայտարարությամբ. «Ինչպես գիտեք, օգոստոսից Ադրբեջանը ԻԻՀ բեռնատարների նկատմամբ մաքսային վարչարարություն էր իրականացնում՝ Գորիս-Կապան ճանապարհի՝ իր տարածքով անցնող հատվածում:

Երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, որ նոյեմբերի լույս 11-ի կեսգիշերից պատրաստվում են մաքսային, անձնագրային հսկողություն իրամանացնել նաև ՀՀ քաղաքացիների ու բեռների նկատմամբ: Դրանից հետո մենք որոշում ենք կայացրել այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին ուղղորդել դեպի Կապան-Աղվանի, Տաթև-Հալիձոր, Շինուհայր Մ2 ավտոճանապարհ ու այստեղով իրականացնել երթևեկությունը»: Նա նշեց, որ ճանապարհն ասֆալտապատվել ու շահագործման է հանձնվել:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее