▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի զորավարժությունը և մեր պատասխանը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Երեկ՝ մայիսի 29-ին, մեկնարկել է ադրբեջանական բանակի հրետանավորների զորավարժությունը, որը ըստ ադրբեջանական մամուլի տարածած հաղորդագրությունների մեծ զորավարժություն է և ներգրավված են գրեթե բոլոր հերտանային ստորաբաժանումները, նույնիսկ ԱԹՍ-ներ ՝ կրակի կառավարումը բարելավելու համար:

Արդեն այսօր՝ մայիսի 30-ին, Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարում է, որ հայկական զինված ուժերը ծածկել են ադրբեջանական երկինքը խոշոր տրամաչափի արկերով:

Գոնե մեզ համար վաղուց գաղտնիք չէ այն հանգամանքը, որ Ադրբեջանը ցանկացած զինվորական միջոցառում պատրաստ է, որպես սադրանք օգտագործել: Եթե հնարավոր լիներ ռազմական շքերթի ժամանակ աննկատ կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ, ապա հաստատ շաբաթը երկու անգամ Բաքվում ռազմական շքերթ կկազմակերպվեր:

«Հրետանավորների զորավարժություն» անունը կրող միջոցառումը պարզապես հերթական առիթն է, որպեսզի Ադրբեջանի մի քանի տեխնիկա ավել մոտեցնի հայկական սահմանին ու պլանային զորավարժության առիթով աջ ու ձախ կրակ բացի:

Իսկ մեր հրետանավորներին էլ մի թեթև նման առիթ է պետք, որպեսզի պատժեն չարաճճի Զաքիր Հասանովի անդաստիարակ լակոտներին: Մեր տղերքն էլ դժողքի են վերածել դրանց «զորավարժությունը»:

Փառք հայ սպային ու զինվորին:

Աշոտ Ասատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее