▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի զինուժը կիրառել է ականանետեր ու նռնականետ. Արցախի ՊԲ

Մայիսի 18-ին եւ լույս 19-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 90 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1300 կրակոց:

Արցախի ՊԲ-ից  հայտնում են, որ բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արեւելյան ուղղությամբ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ), իսկ հյուսիսարեւելյան հատվածում՝ 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ) եւ ձեռքի հակատանկային նռնականետ (1 արկ):

ՊԲ առաջապահ շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում եւ իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее