Ես զանգահարեցի երկու երկրների ղեկավարներին։ Ադրբեջանի նախագահը 22 տարի ղեկավարում է երկիրը և մյուս տղան, հիանալի տղա էր։
«Հենց սկսեցի խոսել նրանց հետ, ես հասկացա, որ մենք լուծելու ենք այս պատերազմը։ Եվ մենք դա արեցինք»,- ասել է նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս հայտարարությունն արել է երկրի բարձրագույն ռազմական հրամանատարության առջև ունեցած ելույթում։
«Այս խնդիրը ձգձգվում էր 36 տարի։ Բոլորն ասում էին, որ այն չի կարող լուծվել, բայց ես լուծեցի այն», - ընդգծել է Թրամփը՝ մեկնաբանելով Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ պատմական հանդիպումը և եզրափակիչ փաստաթղթերի ստորագրումը։