▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի տարածած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած տեղեկատվությունն առ այն, թե իբր ՊԲ-ի կողմից Աղդամի ուղղությամբ իրականացվել է դիվերսիոն գործողության փորձ, իրականությանը չի համապատասխանում:

Ինչ վերաբերում է Արսեն Էդուարդի Բաղդասարյանի գերեվարմանը, ապա ՊԲ-ն իրազեկում է, որ տվյալ անձը, հանդիսանալով պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու  հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:

Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են.հայտնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее