Ադրբեջանական կողմը կուտակումներ է իրականացնում շփման գծի գրեթե ողջ երկայնքով՝ սահմանամերձ շրջաններում տեղակայելով ստորաբաժանումներ, որոնց մշտական տեղակայման վայրը գտնվում է Ադրբեջանի խորքերում։

Այդ մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը։
Ըստ Բաբայանի, 2016 թվականի ապրիլից նման բան չէր նկատվել։

-Պարոն Բաբայան, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ վերջին օրերին Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում են հակառակորդի զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր և կուտակումներ։ Ի՞նչ է տեղի ունենում, արդյո՞ք սա խոսում է հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման մասին։
Գիտեք, ապրիլ ամսից նրանք կուտակումներ են իրականացրել սահմանի գրեթե ողջ երկայնքով և տեղակայել են սահմանամերձ շրջաններում ստորաբաժանումներ, որոնց մշտական տեղակայման վայրը գտնվում է Ադրբեջանի Հանրապետության խորքերում։ Իսկ վերջին մի քանի օրվա ընթացքում ընդհանրապես ակտիվացել է տեղաշարժն այդ ստորաբաժանումների։ Իհարկե, Արցախի Պաշտպանության բանակն ամեն ինչ անում է, համապատասխան քայլեր է ձեռնարկում՝ հավասարակշռվածությունը պահպանելու, ռազմավարական նախաձեռնողականությունը մեր ձեռքերում պահելու ուղղությամբ։

Ի՞նչ ստորաբաժանումների մասին է խոսքը։
Բաբայան. - Տարբեր ստորաբաժանումներ, որոնց տեղակայման վայրը գտնվում է, ասենք, Բաքվում, Շեմախիում, տարբեր այլ տեղեր, այսինքն՝ Ադրբեջանի խորքում, որոնք տեղակայված չեն սահմանամերձ շրջաններում, և 2016 թվականի ապրիլ ամսից նման բան չէր նկատվել։
Այդ ակտիվացումն էլի խորքո՞ւմ է նկատվում, թե՞ արդեն շփման գծում։
- Չէ, խորքից ստորաբաժանումները բերել են առաջնագծի մոտ։ծ
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում


