▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը ստուգում է մեր զգոնությունն ու պատրաստվածությունը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Մինչև ապրիլյան պատերազմ ես խոսում էի կայծակնային պատերազմի մասին : Միշտ եղել եմ այն կարծիքին, որ Ադրբեջան արհեստածին պետությունը իր հույսը դրել է միայն ու միայն կայծակնային պատերազմի վրա : Հիմա ես նկատում եմ, որ այս արհեստածին պետության ղեկավարությունը կարծես թե սահմանին ինդիկատորով ստուգում է մեր զգոնությունն ու պատրաստվածությունը : Գրեթե վստահ եմ, որ հենց հասկանա, որ կարող է ասենք մի երկու - երեք ժամվա մեջ, որևէ հողային հարց լուծի ռազմական ճանապարհով, առանց հապաղելու հարձակման հրաման կտա: Թեկուզ զոհվեն հազարավոր զինվորներ ադրբեջանական կողմից, միայն թե մի քանի մետր հող գրավեն, որպեսզի հաղթանակի պատրանք ստեղծեն ներքին լսարանի համար:

Կիլիկիա Հայաստան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее