▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը ռուս գրող Էդուարդ Լիմոնովին Արցախ այցելության համար ներառել է «սև ցուցակում»

Ռուս գրող և քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովն Արցախ այցելելու համար ընդգրկվել է Ադրբեջանի  «սև ցուցակում»:

Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:


Բաքուն 2013 թվականին հրապարակել է Արցախ այցելած օտարերկրացիների «սև ցուցակը»: Ցուցակում ընդգրկված մարդկանց արգելվում է մուտք գործել Ադրբեջան: Ցանկը պարբերաբար թարմացվում է այն մարդկանց անուններով, որոնք այցելում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее