Razm.info-ն գրում է.Մարտի 12-ից 17-ին Ադրբեջանում կանցկացվեն ԶՈւ խոշորամասշտաբ վարժանքներ: Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ կներգրավվի շուրջ 25 հազար զինծառայող, մինչև 250 միավոր տանկ, այլ զարահատեխնիկա: Փոխանցում է Ադրբեջանի ՊՆ կայքը: Համաձայն հաղորդագրության՝ վարժանքներին կներգրավվեն Ադրբեջանի բանակի տարբեր զորատեսակներ: Վարժանքներին, համաձայն ադրբեջանական կողմի, բացի նշված զինտեխնիկայից նաև կներգրավեն շուրջ 1000 միավոր հրետանային, հրթիռային համակարգեր, ականանետներ, մինչև 50 միավոր ավիացիոն տեխնիկա: Համաձայն հայտարարվող սցենարի՝ ադրբեջանական ստորաբաժանումները «պետք է կանգնեցնեն պայմանական հակառակորդի հարձակումը և հակահարվածի միջոցով վերականգնեն ձեռնտու հատվածներում իրենց վերահսկողությունը»: Վարժանքները նախատեսվում է, այսպիսով, անցկացնել «հակահարձակման» սեցենարով՝ «բարդ լեռնային պայմաններում»: Ադրբեջանը վերջին տարիներին տարվա ընթացքում մեկ-երկու նմանատիպ խոշոր զորավարժություն է անցկացնում: Այստեղ հատկանշական է, որ անցած երկու տարիների խոշոր վարժանքները, ըստ ադրբեջանական կողմի հայտարարությունների, ավելի շատ հարձակողական բնույթի էին, իսկ այս մեկը՝ հակահարձակողական է:
Ադրբեջանը մասշտաբային զորավարժություններ կանցկացնի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


