«Ադրբեջանը տրամադրված է նայել ապագային»։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Բաքվում գտնվող Լիտվայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության սկզբունքների շրջանակներում.
«Այդ մոտեցումը պետք է բխի միջազգային բոլոր դերակատարների շահերից»,- ասել է նա։