▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը և Թուրքիան Նախիջևանը դարձրել են թմրանյութի տարանցիկ ճանապարհ

Ադրբեջանը և Թուրքիան Նախիջևանը դարձրել են թմրանյութի տարանցիկ ճանապարհ: Հուլիսի 17-ին Նախիջևանի Շախտախի անցակետի աշխատակիցները առգրավել էին 93 կգ թմրանյութ, որը Իրանից տեղափոխվում էր Թուրքիա:

Օրեր անց՝ հուլիսի 29-ին, աշխատանքից ազատվում է Նախիջևանի ՆԳ նախարար , գեներալ Ահմեդ Ահմեդովը: Ըստ տեղեկության հենց նրա օգնությամբ թմրանյութը պետք է Նախիջևանից անցներ Թուրքիա, սակայն այս մասին պաշտոնական տեղեկություն չկա իսկ Ահմեդովը գտնվում է տնային կալանքի մեջ:

Նախիջևանի ղեկավարը գեներալին ազատելու հարցով դիմել է նաև Ադրբեջանի ղեկավարությանը, որոնք իրենց հերթին դեմ չեն եղել նրա աշխատանքից ազատվելուն:

Գեներալ Ահմեդովը 17 տարի ղեկավարել է Նախիջևանի ՆԳ նախարարությունը ու վերջին տարիներին արդեն ցույց էր տալիս իր անհնազանդությունը Նախիջևանի ղեկավարների հանդեպ: Այդ տարիների ընթացքում հասցրել էր ահռելի կարողություն ստեղծել, նրան էին պատկանում տարբեր բիզնեսներ Նախիջևանում և Բաքվում: Աշխատանքից ազատվելուց հետո այդ ամենը խլել են նրա ձեռքից:

Թմրանյութի հայտնաբերումից հետո Ահմբեդովը փորձել է լքել Նախիջևանը, սակայն սահմանապահները թույլ չեն տվել, որպեսզի նա հեռանա:

Աշոտ Ասատրյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее