▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանը ցանկանում է, որ 10-20 տարի հետո ինչ-որ 3-րդ ուժ նորից չկռվացնի»․ Ալեն Սիմոնյան

«Շատ ջերմ հանդիպում է եղել, պայմանավորվել ենք երկու կողմից կոնկրետ քայլերի մեխանիզմ քննարկենք ու առաջարկենք։ Խոսքը հեռավոր ապագայի մասին չէ»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ժնևում Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Գաֆարովայի հետ հանդիպմանը։ «Կա ընկալում, որ պետք է խորհրդարաններն իրենց վրա վերցնեն հանրություններին պատրաստելու, մերձեցնելու և խաղաղության իրականության մեջ ապրելու, իրար ընդառաջ քայլեր անելու տրամաբանությունը»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով․ «Հանդիպման ժամանակ մի պահ խոսակցություն եղավ, օրինակ ռազմական ագրեսիայի մասին, որ ասում են՝ կարող է սենց բան լինել, ասաց՝ հնարավոր չի, ասաց՝ մենք այսքան քայլ ենք արել, այսքան բան ենք արել, միջազգային պարտավորություն ենք վերցրել մեզ վրա»,- նշեց Սիմոնյանը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը ևս ցանկանում է հարցը մեկընդմիշտ փակել, թեպետ նրանց համար էլ հեշտ չէ, քանի որ տարիներ շարունակ մենք էլ իրենց համար ենք եղել «դուշման», «օկուպանտ»։ «Իրենք ցանկանում են, որ 10-20 տարի հետո ինչ-որ 3-րդ ուժ չփորձի էլի նախկին սովետական երկու երկրներին կռվացնել»,- ասաց Սիմոնյանը՝ ըստ էության արդարացնելով Ադրբեջանից հնչող պահանջները խաղաղության պայմանագրի վերաբերյալ։

Դիտեք նաև՝ Մարտուն Գրիգորյանին պետք է հանգիստ թողնել, որ իր վերքերը չցավեն. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանն այժմ «շատ մեծ ցավի մեջ» է գտնվում․ «Ինքը քաղաքական շահից դրդված պաշտպանել է Վարդան Ղուկասյանի թեկնածությունը։ Ես տեղեկություն ունեմ, որ այդ պատճառով նա իր մերձավորների հետ շատ ծանր խոսակցություն է ունեցել։ Ես ցավում եմ իր համար, կարծում եմ՝ իրեն պետք է այս փուլում հանգիստ թողնել, որ վերքերը չցավեն, քանի որ իրա վերքերը շատ երկար են ցավելու»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ Վարդան Ղուկասյանի տեղը բանտում է և որ պետք չէ պաշտպանել նրան՝ մատնանշելով, թե ժողովուրդն է ընտրել․ «Գյումրիում ամենաշատ ձայները հավաքել է «Քաղաքացիական պայմանագիր»-ը»,- ասաց Սիմոնյանը։

***

«Ինչ-որ մեկին թվում է, որ վարչապետը մի բան ասի, մեկը կարա իրեն իրավունք վերապահի, տենց չանի՞»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՔՊ փակ խմբում Նիկոլ Փաշինյանի կատարած գրառմանը, ըստ որի նա հորդորում էր, որ կուսակցության անդամներն իրենց ընտանիքներով ներկա գտնվեն 2023 թվականի Երևանի քաղաքապետի նախընտրական երթին և բացառեն վարչական ռեսուրսի օգտագործումը։
«Նա կուսակցության ղեկավարն է։ Այո՛, ինչ ասեց, պիտի անեմ, այլ հարց է, եթե պետք է քննարկեմ, կքննարկեմ։ Ինքը իմ երկրի ղեկավարն է ու իր խոսքը ամենակարևոր նշանակությունն ունի։ Երբ այլ կարծիք եմ ունենում, ասում եմ»,- հավելեց Սիմոնյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее