▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը ապահովում է ահաբեկիչների անվտանգությունը

Ռուսաստանում դատում են 26-ամյա ադրբեջանցի Միրտագի Ագաևին, ով մասնակցել է «Իսլամական պետության» ահաբեկչական գործողություններին:

Հետաքրքիրը այն է, որ դատը անցկացվում է առանց մեղադրյալի ներկայությամբ: Խնդիրը նրանում է, որ ահաբեկիչ ադրբեջանցին գտնվում է Ադրբեջանում իսկ Ռուսաստանի իրավապահները պահանջել են, որպեսզի ադրբեջանական կողմը իրենց հանձնի մեղադրյալին, սակայն Ադրբեջանը հրաժարվել է կատարել պահանջը:

Ագաևին հայտնաբերել են ահաբեկիչների տարածած տեսանյութերից մեկում, նրա անձը արդեն հաստատվել է: Ագաևը 2014 թվականից մասնակցել է ահաբեկչական գործողությունների: Նա նաև Ադրբեջանում զբաղվել է ակտիվ ահաբեկչության քարոզով:

Այսպիսով Ադրբեջանը պետական ամենաբարձր մակարդակով ապահովում է ահաբեկիչների անվտանգությունը, Ադրբեջանը դարձնում են ահաբեկիչների որջ, որպեսզի նրանք մասնակցեն և աշխարհում տեղի ունեցող ահաբեկչություններին  և Արցախում որպես գլխաքանակ սատկեն:

 

Աշոտ Ասատրյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее