▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիներին չհաջողվեց խաթարել Թբիլիսիում արցախցի նկարիչների ցուցահանդեսի անցկացումը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Այս օրերին Թբիլիսիի «Հայարտուն» կենտրոնում անցկացվում է «Վերածնունդ» անվամբ արցախցի 7 երիտասարդ նկարիչների աշխատանքների ցուցահանդես: Տվյալ միջոցառումը խափանելու և ընդհանրապես չեղարկելու համար Վրաստանում Ադրբեջանի դեսպանատունն իր վրդովմունքն էր արտահայտել՝ դիմելով պետական մի շարք գերատեսչություններին, այդ թվում՝ Վրաստանի ԱԳՆ-ին, որտեղից, ի հակառակ ադրբեջանցիների ակնկալիքի, պատասխանել էին, որ «նշված ցուցահանդեսը պետական կազմակերպությունների միջոցով չի կազմակերպվել, այլ անհատական ցուցահանդես է, իսկ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով»:

«Վերածունդ» խորագրով ցուցահանդեսը Թբիլիսիում կազմակերպվում է «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի, «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնի համագործակցությամբ:

Ալիկ Երոյանց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее