▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիները կրակ են բացել հացակահատիկահավաք կոմբայնի վրա

aravot.am-ը գրում է. Հուլիսի 28-ին, ժամը 11-ի սահմաններում Ղազախի շրջանի Ղուշչի Այրում գյուղի հենակետերից ադրբեջանական զինուժը կրակ է բացել Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղի սահմանամերձ «Կապի տակ» տարածքում, գյուղի գերեզմանատան հարակից արտում աշխատող հացահատիկահավաք կոմբայնի վրա:

Կոմբայնավարը հարկադրված է եղել ընդհատել աշխատանքը: Տուժածներ չկան:

Ոսկեվանի վարչական ղեկավար Սերյոժա Ալեքսանյանը հայտնեց, որ մեր զինծառայողների պատասխան կրակից հետո ադրբեջանական գնդակոծությունը դադարել է:

Այդ հատվածում ցորենի չհնձված արտ կա, որի բերքահավաքը կկատարվի համեմատաբար խաղաղ ժամանակ:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее