Արցախի ՊԲ զինված ուժերը համապատասխան պատասխան են տալիս Ադրբեջանի գործողություններին՝ թիրախավորելով զուտ ռազմական օբյեկտները, զորքերը՝ աշխատելով բացառապես կոնկրետ ռազմական թիրախների ուղղույթամբ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Օրվա ընթացքում իրենց հաջողությունը փորձել են ամրագրել տեսանյութերով՝ հայկական ստորաբաժանումներում գտնվելու չակերտավոր ապացույցների, բայց դա հերթական օրինակն էր, որ ժամանակավոր հաջողությունները փորձում են ներկայացնել մեծ հաղթանակներ»,- նշեց նա: Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ հակառակորդն այսօր միայն հարավային ուղղությամբ մոտ 200-ից ավելի զոհ է տվել։ «Մեր զորքերը, հրամանատրաները մարտավարական հնարամիտ, գրագետ գործողություններով կարողացել են հակառակորդին մեծ կորուստներ պատճառել եւ հետ շպրտել՝ պատճառելով մոտ 200-ից ավելի զոհ՝ միայն հարավային ուղղությամբ»,- ասաց նա։ ՊՆ ներկայացուցիչը հակառակորդի կորուստների մասին կոնկրետ թվական ամփոփումներ չներկայացրեց` նշելով, որ մարտերը դեռ շարունակվում են։
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ասուլին ամբողջությամբ՝ տեսանյութում