▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիները ձերբակալվել են Աֆրիկայից Իտալիա ապօրինի միգրացիային մասնակցելիս

Իտալիայի ոստիկանությունը քննում է Ադրբեջանի 2 քաղաքացիների դեմ գործը, որոնք կասկածվում են Աֆրիկայից ապօրինի միգրացիայի կազմակերպման մեջ:

Վկայակոչելով Tg24-ին` haqqin.az-ը հայտնում է, որ հուլիսի 1-ի առավոտյան Իտալիայի ոստիկանությունը դուրս է եկել 45 մարդուց կազմված միգրանտների խմբի հետքի վրա, որոնք ափ են իջել Իտալիայի Ապուլիա մարզի Գալիպոլի կոմունայի մոտ: 29 տղամարդուց, 5 կնոջից եւ 11 երեխայից կազմված խումբը եկել էր ամերիկյան դրոշի ներքո լողարկած նավակով: Նրանց հետ միասին ձերբակալվել է 2 ադրբեջանցի, որոնք էլ հենց, ինչպես ենթադրում են ոստիկանները, միգրանտների տեղափոխության կազմակերպիչներն են:

Միեւնույն ժամանակ, Իտալիայի ՆԳՆ-ն ահազանգում է Աֆրիկայից միգրանտների ներհոսքի կտրուկ մեծացման մասին, որոնք ծովով են Ապենիններ գալիս: Այսպես` տարեսկզբից Իտալիա է ժամանել 83 հազար մարդուց ավելի: Անցյալ տարի այս ցուցանիշը կազմել է 70 հազար մարդ: 

 

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее