Ադրբեջանցի զինծառայող Բահրուզ Ջալիլբեյլիի դին, որը հայտնաբերվել է Հայաստանի հետ սահմանին, այսօր փոխանցվել է Ադրբեջանին, հայտնում է Ադրբեջանի գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետակա կոմիտեն:
Մարմինը փոխանցել են Նախիջեւանի ուղղությամբ ԿԽՄԿ ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈւ դիրքերի միջեւ չեզոք գոտում՝ հարավարեւմտյան ուղղությամբ հայտնաբերվել է Ադրբեջանցի զինծառայողի դին։


