▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցի լրտեսների ճակատագիրը

Վերջերս Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը, ՆԳՆ-ն և պետական անվտանգության ծառայությունը հայտարարություն են տարածել լրտեսական ցանցի բացահայտման մասին: Նրանց պնդմամբ ադրբեջանական բանակի որոշ զինծառայողներ կապի էին դուրս եկել հայկական հատուկ ծառայության աշխատակիցների հետ ու տարիներ շարունակ նրանց են փոխանցել խիստ գաղտնի տեղեկություններ:

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետ Մադաթ Գուլիևը հայտարարել է «Դավաճանների խումբն Ադրբեջանում արմատներ է գցել դեռ 1988-1990-ական թվականներին: Հետաքննությունից հետո այդ հարցին գնահատական կտրվի»:

Իրականում հետաքննության փոխարեն Ադրբեջանի պետական անվտանգության աշխատակիցները ապօրինաբար գողանում են բանակի որոշ զինծառայողների ու սպանում են: Արդեն մոտ 4 զինվորական սպա սպանվել է Մադաթ Գուլիևի հրամանով: Սպաների թաղմանը նույնիսկ թույն չեն տալիս հարազատները ներկա գտնվեն: Սպանված զինծառայողների մասին ցանկացած տեղեկություն պահվում է խիստ գաղտնի ռեժիմով իսկ ժողովրդին հայտարարում են, թե հետաքննություն է ընդանում: Իրականում իրենք իրենց բանակում սպանդանոց են բացել ու սեփական բանակի սպաներին, անգամ չնչին կասկածի դեպքում, մոռթում են:

Աշոտ Ասատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее